Հաագայում հայերը բողոքի երթ ու հանրահավաք են արել «Հանուն Արցախի խաղաղության» կարգախոսով (Լուսանկարներ)
Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 13.00-ից տեղի է ունեցել նիդերլանդահայերի՝ «Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման» կարգախոսով բողոքի երթը: Այս մասին տեղեկացնում են Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (САО)։
Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց են կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ՝ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:
Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել և աջակցել ԵՄ-ին, Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:
Հոլանդահայության ցույցը սկսվել է «Խաղաղության պալատին» հարող հրապարակից։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասել են Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ: Ցուցարարները կրում էին պաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը:
Ավելի ուշ Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռևս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:
Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել, խնդրել են հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և բաց ռասիզմը Հայաստանի դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը