Ջուլիան Ասանժը նոր անձնագիր է ստացել
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ստացել է ավստրալական նոր անձնագիր։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Sydney Morning Herald-ին, գրում է, որ սրան նախորդել է նրա իրավիճակի երկար քննարկում։ Նշվում է, որ նոր փաստաթուղթ ստանալու Ասանժի հայտարարությունը հաստատվել էր դեռ 2018 թվականին, այդ տեղեկությունը հաստատել էր Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունից։ Բայց անձնագիր ստանալու մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չկար։
Սկզբնաղբյուրն ընդգծում է, որ այդ իրադարձությունն Ասանժի համար շատ կարևոր է նրա արտաքսման վերաբերյալ Էկվադորի իշխանությունների վերջին պահանջի ֆոնին։ Ավելի վաղ Էկվադորի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ասանժը պետք է հանձնվի իշխանություններին։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը