Կոալիցիան հրաժարվել է մնալ Սիրիայում ԱՄՆ հեռանալուց հետո
ԱՄՆ մերձավոր եվրոպական դաշնակիցները «միաձայն» մերժել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի խնդրանքը՝ իրենց զորքերը Սիրիայում որպես «դիտորդ» թողնել ամերիկյան զորակազմի դուրսբերումից հետո, գրում է The Washington Post թերթը՝ հղում կատարելով ամերիկյան եւ արտասահմանյան պաշտոնական անձանց։
Թրամփի աշխատակազմի գլխավոր խնդրանքներից մեկը դաշնակիցներին այն էր, որպեսզի ձեւավորվեն «դիտորդների» ուժեր՝ Թուրքիան սիրիական քրդերից առանձնացնող սահմանի սիրիական հատվածում «անվտանգ գոտու» պարեկման համար։
Այդ դաշնակիցների թվում են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք զորքեր ունեն Սիրիայում, ինչպես նաեւ Գերմանիան, որը Սիրիայում սեփական ուժեր չունի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանն անցած շաբաթ ասել է, որ մտահոգ է Թրամփի այս մարտավարությամբ։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն է ասել, որ Սիրիայում ամերիկյան ուժերը բրիտանականով փոխարինելու հեռանկար չկա։
Զինվորական պաշտոնյաները քանիցս անհանգստություն են արտահայտել ԱՄՆ զորքերի շտապ դուրսբերման առիթով, անգամ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերացումից հետո (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում)։ Պաշտոնյաները ենթադրում են, որ ահաբեկիչները կարող են պահպանել ապստամբական պոտենցիալն ու ուժերը՝ վերադառնալու համար, ինչպես եղավ Իրաքից 2011 թվականին ամերիկացիների հեռանալուց հետո, ասվում է հրապարակման մեջ։
Թերթը գրում է, որ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ գրոհայինների թվաքանակը հասնում է 20-30 հազարի, տեղեկացնում է Gazeta-ն։


















































Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Դադարեցվեցին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները