Ամբողջ աշխարհում Skype-ի օգտատերերը բախվել են ծառայության աշխատանքի խափանումների հետ
Ամբողջ աշխարհում Skype մեսենջերի օգտատերերը բախվել են ծառայության աշխատանքի խափանումների հետ, նշված է Downdetector կայքում, որը հետեւում է հայտնի համացանցային ռեսուրսների անջատումներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ տեխնիկական խափանումներ են նկատվել հիմնականում Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում:
Պորտալի տեղեկություններով՝ Skype-ի օգտատերերի կեսից ավելին գանգատվում է մուտք գործելու խնդիրներից, 22 տոկոսը՝ հաղորդագրությունները հասցնելուց, 22 տոկոսը՝ կայքի աշխատանքի խնդիրներից:
Skype ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք էր բերել 8,5 մլրդ դոլարով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը