Պուտինը հավատացրել է Թրամփին, որ Հյուսիսային Կորեան չունի հեռահար հրթիռներ
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մքքեյբը հայտարարել, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել հյուսիսկորեական միջմայրցամաքային հրթիռների մասին ամերիկյան հետախուզության ներկայացրած զեկույցին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը նրան վստահեցրել էր, որ դրանք գոյություն չունեն, հաղորդում է CBS News-ը:
Մքքեյբի խոսքով՝ ՀԴԲ-ի աշխատակիցները փորձում էին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ համոզել Թրամփին, որ ամերիկյան հետախուզությունն ունի տվյալներ ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային հրթիռների վերաբերյալ, սակայն նախագահն իր կարծիքը չէր փոխում: «Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին», - մեջբերում է Մքքեյբը Թրամփի խոսքերը:
ՀԴԲ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարն ընդգծել է, որ ամերիկյան առաջնորդի նման արձագանքն ապշեցրել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...