Պուտինն ու Ռոհանին զգուշացրել են Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ չպետք է հանդուրժել Սիրիայի Իդլիբ նահանգի գրոհայիններին:
2019թ. փետրվարի 14-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների միջև կայացած հանդիպմանը Հասանի Ռոհանին նշել է, որ «Էլ Նուսրայի» նախկին զինյալները միայն անուն փոխելով հետ չեն կանգնելու իրենց նպատակներից: Իսկ Պուտինը պահանջել է, որ ռազմական քայլեր ձեռնարկվի:
«Սիրիայի հյուսիսարևելյան անվտանգային խնդիրները պետք է լուծվեն` հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Իդլիբում լարվածության թուլացման հարցում պետք է համաձայնության գանք: Դա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք ահաբեկիչների ներկայությունը»,-ասել է Պուտինը:
Իսկ Իրանի նախագահ Ռոհանին ընդգծել է, որ իր նպաստը կունենա այն ջանքերին, որով Իդլիբը կմաքրվի «էլ Նուսրա» ճակատի նախկին զինյալներից:
Իրանի ղեկավարի խոսքով` երբ ժամանակը գա, կմտածի այս ուղղությամբ ջանքերի ակտիվացման համար:
Նշենք, որ Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ բուֆերային(ապառազմականացված) գոտի: Նախատեսված էր նաև, որ մինչև հոկտեմբերի 15-ը այդ շրջանից պետք է դուրս բերել ողջ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներին:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...