«Երբեմն մենք պարզապես ընդունակ չենք ինչ-որ բան հասկանալ»․ VARDA
VARDA-ն հաճախ է մարդկանց դրական տրամադրվածություն հաղորդում՝ կիսվելով տարբեր թեմաների շուրջ իր մտքերով։
Այս անգամ հայուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետեւյալ կերպ․ «Կրթություն ստանալու եւ տեղեկատվությունն ընկալելու հարցում «տեղավորել» հասկացություն կա։ Այն ենթադրում է նյութի աստիճանաբար յուրացում, որը շերտ առ շերտ կուտակվում եւ յուրացվում է մեր ուղեղում։ Երբեմն մենք ի վիճակի չենք ինչ-որ բան հասկանալ միայն այն պատճառով, որ չունենք հիմքը, որի վրա կարելի է «տեղավորել» այս կամ այն գիտելիքը․․․
Ստացվում է, որ ուղեղը կտրականապես ժխտում է այդ տեղեկատվությունը։ Մի օրինակ բերեմ․ 8 տարի առաջ «Մի թող ինձ մենակ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում առաջին անգամ աշխատում էի ոճաբանի հետ։ Այդ տարիներին ոճաբանի մասնագիտությունն ինձ կասկածելի էր թվում․․․ Մի կողմից բյուջեի խնայողության պատճառով (ցանկություն կար տեսահոլովակի նկարահանման նախահաշվում այս կետն ընդգծել առաջին հերթին, քանի որ ինքս էլ գիտեի՝ ինչ կրել՝ գեղեցիկ տեսք ունենալու համար), մյուս կոմից ցանկություն կար կենտրոնանալ փորձերի և պատրաստվելու վրա, ոչ թե խանութներ վազել․․․
Տեսահոլովակի նկարահանումից հետո ես հասկացա, որ կարեւոր չէ՝ ինչ տեսախցիկով կամ ֆոտոխցիկով են քեզ նկարում․ եթե դու շատ վատ հագուստ ես կրում, պատկերը վատը կլինի։ Այդ տեսահոլովակում հրաշալի էր ամեն ինչ՝ հագուստ, գաղափար, օպերատոր, ռեժիսոր։ Բայց ամենակարեւորն այն էր, որ ես հասկացա՝ որքան եմ աճել գիտելիքների շնորհիվ, որոնք հասցրել եմ ստանալ պրոֆեսիոնալ ոճաբանի հետ աշխատանքի ընթացքում, թեեւ այդ պահին պատրաստ չէի ընդունել նրա շատ խորհուրդներ․․․
Հ․Գ․ Իսկ դուք հաճա՞խ եք ընդդիմանում խորհուրդներին»։


















































VARDA-ն խորը լանջաբացվածքով զգեստով հիացրել է հետեւորդներին
VARDA-ն առաջին անգամ հարսանեկան լուսանկար է հրապարակել
VARDA-ն մանկության տարիներին արված լուսանկար է հրապարակել
VARDA-ն նշանվել է
Վարդի թերթիկներ, որոնք հազիվ են ծածկում VARDA-ի մարմինը
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո