Ադրբեջանցի թարգմանչի սխալի պատճառով ռուբլու կտրուկ աճ է արձանագրվել
Ադրբեջանցի թարգմանչի թույլ տված սխալի պատճառով ռուսական ռուբլու փոխարժեքը կտրուկ աճել է, գրում է minval.az-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ Ադրբեջան էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը Բաքվում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «ԱՄՆ-ն չի դիտարկում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը»:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ Բոլթոնն իրականում հակառակն է ասել: Մինչդեռ ադրբեջանցի թարգմանիչը խորհրդականի ասածը խեղաթյուրված է թարգմանել:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել գործողությունները, որոնք կարող ենք ստիպված լինել ձեռնարկել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ օրենսդրության համաձայն: Ներկայում որոշում չի կայացվել»,-այսպես է հնչել Բոլթոնի իրական հայտարարությունը:
Ադրբեջանցու սխալի հետևանքով ռուբլին թանկացել է 70 կոպեկով, իսկ դոլարի փոխարժեքը նվազել է 65 ռուբլուց: Արդյունքում՝ «Սբերբանկ»-ի արժեթղթերը թանկացել են 4%, իսկ «ՎՏԲ»-ինը՝ 2%-ով:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը