ՄԱԿ-ի ԳՎ-ում Վրաստանի վարչապետը դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին
ՄԱԿ-ի ԳՎ-ում ելույթ ունենալիս Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բակիչներին՝ հայտարարելով, որ իր երկրի ապագան միայն այդ հանրապետությունների հետ է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը:
Բախտաձեն հայտարարել է, որ վրացական կողմը ցանկանում է լուծել այդ տարածքների անկախության վերաբերյալ վեճերը՝ հիմնվելով «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքի» վրա:
«Այսօր այս ամբիոնից ես ցանկանում եմ դիմել մեր աբխազ ու օսիացի համաքաղաքացիներին: Վրաստանի ցանկացած ձեռքբերում ձեր ձեռքբերումն է…Մենք մեր ապագան տեսնում ենք միայն ձեզ հետ միասին»,- հայտարարել է Բախտաձեն:
Նա նաև հավելել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիները պետք է ստանան հնարավորություն՝ օգտվելու բոլոր բարիքներից, որոնցից օգտվում են Վրաստանի քաղաքացիները՝ կրթությունից, բժշկությունից, Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից:
«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանին. մի՛ միջամտեք և մի՛ խոչընդոտեք մեր խաղաղ նախաձեռնություններին»,- հայտարարել է Բախտաձեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը