ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի խոսքով` ինքն իրավասու չէ մեկնաբանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին` թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ, Սիդորովը պատասխանեց, որ այդ հարցը լուծվում է համաձայն այն կարգի, որը հաստատված է ՀԱՊԿ-ում:
«Թե ինչպես այն կլուծվի` դա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների իարավասության շրջանակում է»,- ասաց Սիդորովը:
Նրա խոսքով` ներկայումս Յուրի Խաչատուրովն աշխատանքային վայրում է, և ինքը պարբերաբար շփվում է նրա հետ:
«Մենք անընդհատ իրար հետ շփվում ենք: Ամեն ինչ ընթանում է իր հունով, և որևէ բացասական ազդեցություն մեր ծրագրերում չկա»,- ասաց Սիդորովը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ՀԱՊԿ-ի քարտուղարը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...