Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ) Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ) Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել

Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ
Հայաստան

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում՝ պատմելով, թե երբ է նա ընկերացել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և որքան ամուր է այդ ընկերությունը:

Քոչարյանը, արձագանքելով լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր սերտ ընկերական հարաբերությունների մասին դիտարկմանը, նշել է, որ ինքն ու Պուտինը համագործակցել են իր նախագահության ութ տարիների ընթացքում:

«Հարաբերությունները բացարձակ ազնիվ են եղել: Արդյունքները՝ ցնցող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ տեսեք, թե ինչքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա՝ լուրջ, խոշոր, հետաքրքիր: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Իհարկե, ձևավորվել են նաև անձնական հարաբերություններ:


Մենք երբեք իրար չենք ստել: Այդ հարաբերությունները շատ անկեղծ էին և ուղիղ»,- ասել է Քոչարյանը:

Նա հավելել է, որ նրանք երկուսով միշտ էլ կարծել են, որ խնդիրների մասին պետք է ուղիղ խոսել:Քոչարյանն իր հարցազրույցում նաև նշել է, որ իր ու Պուտինի աշխարհայացքները շատ նման են:

«Նման երկար համագործակցությունը մեզ մտերմացրել է նաև զուտ մարդկայնորեն: Մեր կապերը շարունակվել են իմ նախագահությանը հաջորդած ամբողջ ընթացքում: Ես դրանք չեմ հրապարակայնացրել և չեմ փորձել ինչ-որ կերպ կապիտալիզացնել դրանք… Ես մեծ հարգանքով եմ նրան վերաբերվում, զգում եմ, որ իմ նկատմամբ նրա վերաբերմունքն էլ նույնն է: Մենք հարգում ենք իրար, հարգում ենք այն աշխատանքը, որ մենք արել ենք ռուս-հայկական հարաբերություններում: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանում իրավիճակով, դրանց ընթացքում շոշափվել է հարցերի շատ ավելի լայն շրջանակ»,- ասել է Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ինչն է ընկած պետությունների ղեկավարների ընկերության հիմքում, Քոչարյանը նշել է, որ դա «քիմիան» է:

«Դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: Դա կարող է լինել և՛ անցած ճանապարհը, և՛ պարզապես փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա առանձին գործոն, դա գործոնների համագումար է, որոնք գումարվում են իրար և մարդկանց միջև էներգիա են ստեղծում: Եվ դա դառնում է այդ հարաբերությունների համար որոշակի ամրապնդող հիմք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը Պուտինին ճանաչելու մոտ երկրորդ տարում զգացել է «իրենց միջև որոշակի քիմիա» է և լրագրողի հարցին ի պատասխան նշել, որ դա փոխադարձ է եղել:

Միևնույն ժամանակ Քոչարյանը նշել է, որ չի կարող ասել, որ իր և ՌԴ նախագահի միջև ընկերություն է հաստատվել առաջին իսկ շփումից, որը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերին՝ Երևանում:

«Լուրջ մարդկանց մոտ ընկերական հարաբերությունները չեն կարող ձևավորվել մեկ-երկու շփումից, երկու-երեք հանդիպումից հետո: Այդպես չի լինում: Ես «ընկեր» հասկացությանը չափազանց լուրջ եմ վերաբերվում, որպեսզի մեկին մեկ, երկու, երեք անգամ հանդիպելով՝ ասեմ, որ նա իմ ընկերն է: Լեզուս չի պտտվի: Դա կառուցվում է տարիների ընթացքում: Չեմ կարծում, որ մարդը կարող է հարյուր ընկեր ունենալ»,- ասել է Քոչարյանը: Նա նշել է, որ «Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո ներսում վասալության զգացում կա, ապա երբեք ընկերություն չի լինի»:

Քոչարյանը նշել է, որ չնայած տեխնիկապես դժվար է զանգահարել Վլադիմիր Պուտինին, բայց քանի որ նա հաճախ է լինում Մոսկվայում, որպես կանոն, օգտագործում է այդ հնարավորությունը: Լրագրողի դիտարկմանը, որ նա, սակայն, չի կարողանա Պուտինին անձամբ շնորհավորել հոկտեմբերին ծննդյան տոնի առթիվ, նա նշել է, որ իր անձնագիրն ապօրինաբար չեն վերադարձնում իրեն և թույլ չեն տալիս երկրից հեռանալ:

«Իշխանությունը, որն անընդհատ խոսում է երկրում օրենքի վերականգնման մասին, իրեն ծայրահեղ հակառակ ձևով է պահում: Իմ ողջ կյանքը անցել է պայքարում, այդ պատճառով ես չեմ ընկճվում: Ինչը չի սպանում, ավելի է ուժեղացնում: Այս հայտնի խոսքն ինձ համար միշտ կարգախոս է եղել»,- ասել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը, սակայն, հրաժարվել է ասել, թե արդյոք «դու»-ով է խոսում Պուտինի հետ:

«Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Դա (ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը) պարզապես հայտնվեց հանրային տիրույթում: Այդ զանգը (Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Պուտինի հեռախոսազանգը- tert.am) լուրջ աջակցություն էր, բայց ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել»,- ասել է Քոչարյանը: