Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է Կատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթ Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով
Հայաստան

Աննա Հակոբյանի վարսավիրը օրենքի խախտմամբ է նշանակվել վարչապետի օգնական

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական վարսավիր Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այս տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց ու քաղաքացիները փորձում էին հասկանալ, թե ինչո՞վ է օգնելու վարսավիրը՝ վարչապետին:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը yerkir.am-ի հետ խոսելով այս նշանակման մասին ասել է, որ նա նախկինում ևս եղել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ոճաբանը. «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց խոսնակը:

Բայց հետաքրքիր է, որ ըստ վարչապետի աշխատակազմի կանոնադրության, վարչապետի օգնականը չի կարող լինել վարչապետի կամ նրա ընտանիքի անդամների ոճին հետևող մարդը:

Կանոնադրության 23-րդ կետը հստակ և մանրամասն ներկայացնում է, թե ովքեր կարող են լինել վարչապետի օգնական և ինչով պետք է զբաղվեն.

23. Վարչապետի օգնականը`

1) վարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում վարչապետին իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում վարչապետին դրանց լուծման վերաբերյալ.

2) վարչապետի հանձնարարությամբ` համագործակցելով աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ` վարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.

3) վարչապետի հանձնարարությամբ` համագործակցելով վարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է վարչապետի առանձին ելույթներ, նամակներ.

4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` վարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.

5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.

6) վարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.

7) վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

8) առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

9) վերլուծում է վարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում վարչապետին.

10) առաջարկություններ է ներկայացնում վարչապետի ռեֆերենտների խմբի ղեկավարին` վարչապետի ռեֆերենտների կողմից կազմվող վարչապետի ելույթների, ուղերձների և նամակների նախագծերի, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.

11) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:

Ինչպես տեսնում եք, այստեղ չկա կետ, ըստ որի օգնականը պարտավոր է հետևել վարչապետի և նրա ընտանիքի անդամների արտաքին տեսքին: Եվ եթե հենվենք վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանման վրա, ապա կստացվի,որ վարչապետ Փաշինյանը անօրինական նշանակում է արել, քանի որ Սոֆյա Նավասարդյանն ունենալով պաշտոնական պարտավորություններ՝ իրականում այլ աշխատանք է իրականացնելու:

Իհարեկ որևէ մեկը չի ասում, թե վարչապետը կամ նրա կինը չպետք է ունենան ոճաբան, բայց դա չպետք է լինի օրենքի խախտմամբ: Ի վերջո գումարներ նախատեսված են վարչապետի անձնական կարիքների համար և նա կարող էր հենց այդ գումարներով վճարել իր և իր կնոջ վարսավիրին:

politik.am