Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատար է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը
ՌԴ-ում անցկացված Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, առաջատար է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հաշվարկելով քվեաթերէիկների 0.21%-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ Սոբյանինն ունի ձայների 69.41%-ը:
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Վադիմ Կումինը հավաքում է ձայների 11.75%-ը, «Արդար Ռուսաստան»-ի թեկնածու Իլյա Սվիրդովը՝ 7.27%-ը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության թեկնածու Միխայիլ Դեգտյարևը՝ 6.84%-ը, իսկ «Քաղաքացիների միություն» կուսակցություն թեկնածուն՝ Միխայիլ Բալակինը՝ 1.89%-ը:
Հավելենք, որ սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնությունում Միասնական ընտրական օր էր: Երկրում անցկացվել է տարբեր մակարդակի ավելի քան 4.700 ընտրություն:

















































