Դատարանի նախագահի եկամուտները
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը 2017թ. 20 մլն ՀՀ դրամ արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2017թ. տարեկան հայտարարագրից, դատավորն ունեցել է նաեւ բնակարան, որը 2017թ. վերջում 19 157 500 ՀՀ դրամով օտարվել է:
Մուշեղ Հարությունյանը շարժական գույք չի հայտարարագրել, փոխարենը` հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնից տեղեկանում ենք, որ փոխառության չափը տարեվերջին կազմել է 6 534 980 ՀՀ դրամ:
Դրամական միջոցները 2017 թ . սկզբում կազմել են 39 մլն ՀՀ դրամ եւ 14 000 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին`10 մլն ՀՀ դրամ:
Իսկ ստացած եկամուտների ընդհանուր հանրագումարը կազմել է 55 197 361 ՀՀ դրամ: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 10 449 811 ՀՀ դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը բաժնում նշված է նաեւ 54,469 ԱՄՆ դոլար եկամուտի մասին: Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է մոտ 10 մլն ՀՀ դրամ, իսկ ստացված փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը` 34 659 550 ՀՀ դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...