Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի.
Կամո Քոչունցին ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































