Էրիկ Գրիգորյանը նշանակվեց բնապահպանության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար:
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար:

















































