Կկարգավորվի դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը:
Այսինքն՝ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

















































