«Սասնա ծռերի» խափանման միջոցը չփոխվեց. Դատավորը մերժել է միջնորդությունը
Դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ անփոփոխ թողեց «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:
NEWS.am-ի թղթակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հաղորդում է, որ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի պաշտպանները միջնորդել էին փոփոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցներն ու ստորագրությամբ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ըստ պաշտպանների՝ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել եւ այլեւս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:
Շուրջ 4 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը:
«Սասնա ծռերն» ու նրանց պաշտպանները ցուցադրաբար լքեցին դատարանի դահլիճը, իսկ նրանց աջակիցները սկսեցին վանկարկել «Ամոթ»։
«Սա սաբոտաժ էր նոր վարչապետի եւ հեղափոխության դեմ։ Արշակ Վարդանյանն ու եմղադրողները այլեւս իրավունք չունեն մտնել դատարանի շենք կամ դատախազություն։ ԱԱԾ-ն այս պահից պիտի մտածի այս երեք անձանց պատասխանատվության ենթարկելու մասին»,- նիստից հետո ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը, որը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի գլխավորությամբ, այժմ փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին եւ նորից քննվում է: Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին առողջական խնդիրների պատճառով:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում