Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Ես սա հեղափոխություն չեմ համարում». հարցազրույց Վալերի Օսիպյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ երեկ ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ի վիճակի է պայքարել ոստիկանության համակարգում առկա կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների դեմ: Իսկ թե ինչպես ստացվեց, որ իշխանության դեմ ընդվզող ցույցերը ցրելու պարտականությունը տարիներ շարունակ ստանձնած ոստիկանն ընդունեց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ ստանձեց ոստիկանապետի պաշտոնը, Օսիպյանը մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում: Նորանշանակ ոստիկանապետը շտապում էր նիստի եւ համաձայնեց պատասխանել մի քանի հարցի:

Պարոն Օսիպյան, ինչո՞ւ ընդունեցիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու առաջարկը:

Ես կարծում եմ, որ այս շարժումը սկիզբ է առել՝ քայլ արա, ես տեսա մեր հանրության ոգեւորությունը եւ որ երկար տարիներ այս ամենի մեջ եմ, եւ էլ ավելի ես ունեմ ապացույցներ, որ ոստիկանությունը ժողովրդի կողքին է, եւ հանրությունը դա շատ արագ կընկալի ու կզգա, որ այդպես է եւ այդպես շարունակվելու է:

Դուք ամբողջ ընթացքում հետեւել եք շարժմանը ի պաշտոնե: Համոզվեցիք, որ ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, նոր փոփոխությունների կարիք ունի եւ համարեցիք, որ Դո՞ւք եք այդ փոփոխություններն իրականացնողը:

Եկեք Ձեր հարցի առաջին մասին չփորձեմ պատասխանել, որովհետեւ առաջին մասը պարունակում է քաղաքական պատասխան, իսկ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է: Ես չեմ պատասխանի հարցին, որ ժողովուրդը դժգոհ էր իշխանությունից: Գուցե իրականում կար դժգոհություն, բայց այդ կարգի, որ արտահայտվեց, մենք էլ ամեն ինչ արեցինք, որ ժողովուրդ-ոստիկանություն հարաբերություններում տեղի չունենա բռնություն: Մեզ պետք չեն ավելորդ խնդիրներ, ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ ոստիկանությունը կանգնած է ժողովրդի կողքին:

Ոստիկանապետի պաշտոնում Ձեր նշանակումը դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ Դուք ի պաշտոնե հայտնի եք որպես ցույցերը ցրող, որոնց ընթացքում եղել են բռնություններ: Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասին կամ խոստանալ հանրությանը:

Շատերը չէի ասի, գուցե կան այդպիսի մարդիկ, բայց եթե անգամ ցրել եղել է, դա արվել է օրենքի սահմաններում, այսուհետեւ մենք զերծ կմնանք, կփորձենք է՛լ ավելի մեր մարտավարությունը փոխել, առաջիկայում դա կզգաք:

Ինչպե՞ս պիտի փոխեք, պարոն Օսիպյան: Օրինակ՝ ոչ պակաս հայտնի Լեւոն Երանոսյանը եւ այդպիսի պաշտոնյաները հեռացվելո՞ւ են համակարգից:

Ոստիկանությունում միշտ էլ տեղի ունենում են կադրային փոփոխություններ, բարեփոխումներ: Պետք չի դրանից ինչ-որ ենթադրություններ անել...

Պարոն Օսիպյան, Դուք երկար տարիներ աշխատում եք այդ համակարգում, համակարգի ներկայացուցիչների հետ, այսպես ասած, սերտաճել եք, կաշկանդված չե՞ք լինելու աշխատանքում:

Միանշանակ, ես կաշկանդված չեմ: Եթե մարդը կոռուպցիայի մեջ չկա, չի կարող կաշկանդված լինել: Ես ինքս այսօրվանից պատրաստ եմ, եւ ամբողջ ոստիկանության համակարգը պայքարելու է կոռուպցիայի դեմ:

Դուք վստա՞հ եք, որ կարողանալու եք պայքարել:

Այո, պետք է կոռուպցիան բացառենք: Ով հասկանա դա, փառք ու պատիվ նրան, ով ոչ՝ օրենքով պատասխանատվություն պետք է կրի:

Անպատժելիության մթնոլորտի դեմ կկարողանա՞ք պայքարել:

Այո, ամեն ինչ պետք է արվի, որ դա այդպես լինի... ես շտապում եմ կառավարության նիստին, հետո դրա մասին...

Պարոն Օսիպյան, արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկե՞լ եք Ձեր նշանակումը:

Նշանակողը ես չէի, որ քննարկեի Վլադիմիր Գասպարյանի հետ: Վլադիմիր Գասպարյանն ուրախ է, որ նշանակումը համակարգից է... ես ուշանում եմ նիստից...

Ուրա՞խ եք, որ հեղափոխություն տեղի ունեցավ մեր երկրում:

Ես սա հեղափոխություն չեմ համարում, հեղափոխությունն իր հետեւանքներն է ունենում, սա իշխանափոխություն էր՝ սահուն, ժողովրդի կամքով...