Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են. ԵԱՀԿ–ում ԱՄՆ հավատարմատար
ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են: «ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առթիվ։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ և Սահմանադրությանը, օրենքի գերակայությանն ու ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան: Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարությունը ձևավորել օրենքի գերակայությանը համապատասխան և բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սայդերսը:
Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը: «Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը»,– ասել է նա։
ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ, հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին դրական քայլ է։ «Հայաստանի համագործակցության ծրագիրը կարևոր մեխանիզմ է ԵԱՀԿ աջակցության համար։ Մենք կոչ ենք անում ՀՀ նոր կառավարությանն օգտագործել այդ օգնությունը և դիտարկել մյուս ոլորտները, որտեղ ԵԱՀԿ–ն կարող է օգտակար լինել»,– ասել է Սայդերսը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի