Վահագն Աբգարյանի մեղադրանքը վերաորակվել է
«Ժամանակը» գրում է. «Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերաորակվել է:
Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: Վահագն Աբգարյանի վրայից հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը: Մեղադրանքի վերաորակումը իրականում, մեզ հասած տեղեկություններով, պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանի հանգամանքով: Մենք արդեն գրել ենք, որ այս գործի բացահայտումը պետք է դառնար իր՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելու հիմնավորումը, սակայն վերջին շրջանում Հայաստանում կատարված իշխանափոխությունը ամբողջությամբ խառնեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում՝ Վահագն Հարությունյանի, որը ոչ միայն չի կարող Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվել, այլև Մարտի 1-ի գործի բացահայտման և քննության պարագայում ստիպված կլինի պատասխանել մի շարք իր համար խիստ անցանկալի հարցերի»,-գրում է թերթը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի