Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի թեկնածու ունի
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք» հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է ներկայիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, ով առավել հայտնի է հեծանիվով աշխատանքի գնալով:
Մարգարյանն աշխատել է նաեւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ավելի վաղ ղեկավարել է Ալթունյանը: Մարգարյանի նշանակումը, մեր աղբյուրի հավաստիացմամբ, սարերի հետեւում չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































