Հայաստանից արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կարող է սահմանափակվել
ԵՏՄ-ի միասնական ֆիտոսանիտարական պահանջների կրկնակի խախտման դեպքում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան կարող է ժամանակավորապես սահմանափակվել, հաղորդում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Կարգավորող մարմինը տեղեկացնում է, որ 2018 թվականի մայիսին վարչության պաշտոնատար անձինք ուժեղացրել են «Վերին Լարս» բազմակողմանի ավտոմոբիլային անցակետի միջոցով Հայաստանի արտադրանքների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողությունը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Հայաստանից Ռուսաստան կարանտինի մեջ գտնվող ապրանքների մատակարարումների կարանտինային ֆիտոսանիտարական հսկողության արդյունքների հիման վրա, 2018 թվականի մայիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 7 դեպք՝ Ռուսաստանի համար երկու տեսակի կարանտինային օբյեկտների՝ լոլիկներում լոլիկի ցեց (Tuta absoluta) եւ վարունգներում՝ Frankliniella occidentalis Perg: Նշված արտադրանքը վերադարձվել է արտահանողին:
Կարանտինում գտնվող արտադրանքի շարունակական ստացման դեպքում, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ սահմանել Հայաստանից Ռուսաստան կարանտինում գտնվող ապրանքների համար:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...