Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին: Ո՞վ է Արթուր Վանեցյանը, որը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:
Լրագրողները նրան հիշում են որպես իրենց մուտքը ՊՊԾ գունդ համակարգող եւ կազմակերպող: Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը Երեւանի ամենաթանկ` «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզի ու դասապատրաստման կենտրոնի հիմնադիրն է, նաեւ մեր տեղեկություններով ԱԻՆ-ի աշխատակից:
«Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է: Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում: Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ:
Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել: Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
aravot.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում