Ով կփոխարինի ԱԺ ՀՅԴ խմբակցությունում Արմեն Բաբայանին
Ազգային ժողովում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունից մանդատից հրաժարվել էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինիս փոխարեն խորհրդարան կգա ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականը զբաղեցնող Ռուզան Առաքելյանը, իսկ արդեն Արմեն Բաբայանի փոխարեն խորհրդարան կանցնի Սպարտակ Սեյրանյանը:
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է մայիսի 3-ին, ինչը նշանակում է, որ այսօր լրանում է դիմումը հետ վերցնելու ժամկետը:

















































