Ինչ կլինի, եթե Արմեն Սարգսյանը չստորագրի Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, թե նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրելՎլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։ Իսկ ինչ է նախատեսված օրենքով, եթե Արմեն Սարգսյանը չստորագրի առաջարկությունները:
Մասնավորապես, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածում նշված է.
Հոդված 5.
Կառավարության կազմում փոփոխությունները
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
2. Վարչապետը պարտավոր է Հանրապետության նախագահին առաջարկել Կառավարության կազմում փոփոխություն, եթե Կառավարության անդամի համար առկա են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերը:
3. Վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:
5. Եթե Հանրապետության նախագահը Կառավարության նոր անդամ նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, իսկ վարչապետը եռօրյա ժամկետում չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Սահմանադրական դատարան դիմելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-8-րդ մասերը:
7. Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի առաջարկած Կառավարության անդամին, ապա համապատասխան Կառավարության անդամի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում:
Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի