Երևանում տղամարդը կացնով սպանել է եղբորը
Երևանում սպանություն է տեղի ունեցել. եղբայրը կացնահարել է եղբորը։
Դեպքի առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, որտեղից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է։
«Մայիսի 9-ին՝ ժամը 19։49-ին, մի քաղաքացի ոստիկաններին հայտնել է, որ իր ներկայությամբ սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր,որտեղ պարզել է, որ Հաղթանակ թաղամասի ամառանոցային տներից մեկի հողամասում վիճաբանության ժամանակ ոստիկաններին մոտեցած քաղաքացին կացնով հարվածներ է հասցրել եղբորը,ով մահացել է»,- ասաց Էդգար Ջանոյանը։
Նա հայտնեց,որ մահացածը 1956 թ. ծնված Աշոտ Ասոյանն է, եղբայրը ձերբակալվել է, կատարվում է քննություն։

















































