ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը
«Ժամանակը» գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությունից հետո ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում դադարեցվել է ՀՀ քաղաքացիների քաղաքական ապաստան հայցելու գործերի քննությունը: Նման գործերը միանգամից մերժվում են, քանի որ համարվում է, որ Հայաստանն այլևս ունի ժողովրդավարական իշխանություններ, որոնք ապահովում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Քանի որ քաղաքական ապաստանի հիմքեր չկան, ՀՀ բոլոր քաղաքացիները կարտաքսվեն ժողովրդավարական Հայաստան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































