ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգում
«Ժամանակը» գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հովհաննիսյանն առաջարկում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում, ըստ որի, պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ պետք է լինի նաև կառավարության ներկայացուցիչ, ով հանդես գալով որպես հարակից զեկուցող, կներկայացնի կառավարության դիրքորոշումը քննարկվող նախագծի վերաբերյալ: Գործող օրենքում կառավարության ներկայացուցչին հայեցողական է՝ կարող է լինել, կարող է և չլինել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































