Մինչեւ ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը կլրացվեն
Մինչեւ ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը կլրացվեն:
ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Առարկայական ծրագրերի եւ չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»:

















































