HSBC Բանկի վրա հարձակում գործածը 70-ամյա տղամարդ է. Նոր մանրամասներ
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Կոմիտասում գտնվող HSBC բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ զինված հարձակումը իրականացնողը 70-ամյա տղամարդ է եղել։
Մտնելով բանկի մասնաճյուղ՝ կրակոցներ է արձակել հսկող ոստիկանների ուղղությամբ, որոնց շարքերում, ըստ շրջանառվող լուրերի, կան վիրավորներ։
Տղամարդը կրակոցներ արձակելուց հետո դիմել է փախուստի, սակայն, ըստ տեղեկությունների, քաղաքացիներին հաջողվել է փայտերով հարվածներ հասցնել և վնասազերծել նրան։

















































