Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
«Ելք» խմբակցությունում, այսօր՝ մայիսի 3-ին, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
«ԱՄՆ դեսպանի հետ որեւէ աշխարհաքաղաքական հարց չի քննարկվել, իսկ ընդհանրապես մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն կարեւոր է տարածաշրջանում, դրա մասին որեւէ կասկած չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ «Բայց ես ուզում եմ կրկին եւ կրկին ընդգծել, որ քաղաքական այս պրոցեսում որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, կոնտեքստ եւ դավադրություն չկա, եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական»:

















































