Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ ՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ) Ես չեմ մեղադրում թիմակիցներիս Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն Միջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան Հայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներով Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին Օդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել է Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ

Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին
Հայաստան

Շարմազանովը պատրաստ է վայր դնել մանդատը, բայց կողմ չի քվեարկի Փաշինյանին

 

«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի պաշտոնում իրեն չհամոզեց։

«Ո՞վ է ասել, որ բոլորս պետք է կողմ քվեարկենք»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ է փոխվել մեկ օրվա ընթացքում, որ ՀՀԿ-ն արդեն պատրաստ է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց․ «Մեկ օրվա ընթացքում ոչինչ չի փոխվել, մենք այդպես ենք հարմար գտել, բայց իմ անձնական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Չգիտեմ՝ ինչպես ենք քվարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է: Թե ինչ քանակով կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է։ Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի և մեկ երրորդի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»։

Շարմազանովի խոսքով՝ մայիսի 1-ին քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի ու պատրաստվում է նույն կերպ քվեարկել նաև մայիսի 8-ին։

Մեր հարցին՝ պատրա՞ստ է նաև մանդատից հրաժարվել, ԱԺ փոխնախագահն ասաց՝ պատրաստ է, «մանդատով չեմ ծնվել»։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ հարցերին չի տրվել հստակ պատասխաններ, ես հարցրել եմ գաղափարախոսության մասին, մարդն ասել է՝ ես որևէ գաղափարախոսություն չունեմ՝ ոչ լիբերալ եմ, ոչ սոցիալիստ, ոչ պահպանողական։ Հարցիս չի պատասխանել, իսկ ինձ համար պետք է հստակ լինի՝ մարդը պահպանողական է, լիբերալ, թե սոցիալիստ։ Արցախյան հարցով 7 շրջաններից հարց եմ տվել, բավարարված պատասխան չեմ ստացել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ասել եմ, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Ես մնում եմ իմ կարծիքին, բայց դա չի նշանակում, որ եթե ես չեմ տեսնում, այլ կարծիք չի կարող լինել»։

Շարմազանովը այդպես էլ չմանրամասնեց, թե ովքեր են կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Մենք կապահովենք, որ մայիսի 8-ին վարչապետ ընտրվի: Հիմա թե 80 ձայն կապահովենք, թե ավելի շատ՝ դա արդեն երկրորդական է։ Մեր թիմը միասնական է, որևէ ճաքեր մի փնտրեք, մեր խնդիրն է քաղաքական ճգնաժամը չխորացնենք»,- ասաց նա։

Հարցին՝ ճգնաժամը չխորացնելու համար պատրա՞ստ է ինքն էլ կողմ քվեարկել, Շարմազանովը բացասական պատասխան տվեց։ «Այսինքն Էդուարդ Շարմազանովն այն անձնավորությո՞ւնն է, որը իր սկզբունքները պահի տակ փոխում է։ Հանուն Հայաստանի մեր խմբակցությունը կքվեարկի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, հանուն Հայաստանի պետք են սկզբունքային գործիչներ, այլ ոչ թե կարծիքը օրը 6 անգամ փոխող գործիչներ»,- ասաց նա։

Հարց հնչեց սոցցանցերում շատ քննարկված իր դստեր նամակի մասին, Շարմազանովը պնդեց, որ գիշերն է իմացել նամակի մասին, այն էլ՝ լրագրողների զանգերից։

«Երեխայի մտածումներն են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա: Ամենակարևորը ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը չեմ կարող ասել՝ սուբյեկտիվ եմ, չեմ կարող իր գրածները մեկնաբանել։

Շարմազանովը հերքեց այն լուրերը, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել։

«Սերժ Սարգսյանը ՀՀ-ից գնալու մտադրություն չունի, իր ընտանիքի, թոռների ապագան տեսնում է բացարձակապես ՀՀ-ում»,- նշեց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունում չեն քննարկել այն հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ նախագահ։

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նա շարունակի լինել կուսակցության նախագահ: Ինչպես նախկինում եմ ասել, այնպես էլ հիմա. եթե 15 օր առաջ հպարտ էի, հիմա կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել իմ կուսակցական առաջնորդ, բացառիկ կուսակցական այր, բացառիկ հայ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»։

hetq.am