Արմեն Սարգսյանն ու Արամ Ա-ն քննարկել են ներքաղաքական իրավիճակը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 2-ին հեռախոսազրույցներ
է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:

















































