ՀՀ նախագահը խորհրդակցություններ է անցկացնում ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է եղել նաեւ հայ–վրացական համագործակցության օրակարգային հարցերին:
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով :

















































