ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ
Մենք կպաշտպպանենք 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ով որ կառաջադրվի 1/3-ի կողմից, մենք օժանդակելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին կունենա վարչապետ: Հանրապետականը վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք դրական են գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից. «Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար»:
Վահրամ Բաղդասարյանն այնուհետեւ ներկայացրեց իրենց դիրքորոշումը.
1. Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
2. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
3. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
4. Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում