Deutsche Welle-ի հատուկ ռեպորտաժը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին և ոչ միայն (տեսանյութ)
Գերմանական հեղիանակավոր Deutsche Welle հեռուստաընկերության ռուսական բաժինն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած քվեարկությանը և խաղաղ անհնազանդության համաժողովրդական շարժմանը:
Ռեպորտաժում Երևանում գտնվող DW-ի հատուկ թղթակիցը նշում է, որ այս ցույցերը նման չեն ոչ ՌԴ-ում, և ոչ էլ Կիևում անցկացվող ակցիաներին: Թղթակցի հաղորդմամբ` Երևանում տեղի ունեցող ցույցերի մասնակիցները համերաշխ են ոստիկանների հետ, հրապարակ են գալիս երեխաների և տնային կենդանիների հետ, իսկ ոստիկաններն իրենց հերթին շատ բարեհամբույր են:
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև Ֆիրդուսի շուկայի տարածքում ապրող բնակիչներին և այնտեղ տիրող ներկայիս իրավիճակին:
Մանրամասները` տեսանյութում

















































