Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՀՀԿ-ը հակված է երկխոսություն սկսել, բայց օդանավակայանը փակելով խնդիրը չի լուծվի. Ալիկ Սարգսյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բողոքի ցույցերին, ասաց, որ ՀՀԿ-ը հակված է երկխոսություն սկսել՝ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, և ցուցարարները, ցույցը նախաձեռնողները, պետք է գան երկխոսության։ Ըստ նրա՝ պայքարի ընտրված մեթոդները ճիշտ չեն, և ստեղծված իրադրությունում հնարավոր չէ խնդիրը լուծել։

«Բայց օդանավակայանը փակելո՞վ, հազար տեսակ հարց կա, էս ի՞նչ է կատարվում, մարդիկ ճամպրուկներով Իսակովի պողոտան են անցնում, սա անելու բան չէ»,- ասաց նա և նշեց, որ բացի պարալիզացնելուց երկիրը, այլ վտանգներ չեն տեսնում:

Լրագրողների հարցին, թե ինչ առաջարկով են երկխոսության կանչում, Ալիկ Սարգսյանն ասաց, որ չի տեսնում երկխոսության ցանկություն Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ միայն պահանջ ու ուլտիմատում:

 Ալիկ Սարգսյանը նշեց, թե հասկանում է ժողովրդի պահանջները: «Փաշինյանը չլիներ, Պողոսյանը լիներ, կարող է այս վիճակը լիներ, հարցը դրանում չէ, ուղղակի ես տեսնում եմ, որ պետք է լուծում ստանա հարցը, այսօր պարալիզացվել են բոլոր հիմնարկները»:

Լրագրողների հարցին, թե բացառո՞ւմ է, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է ՀՀԿ-ն պառակտվի, Ալիկ Սարգսյանը նշեց, թե առայժմ նման բան չի տեսնում և չի էլ մտածում: «Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն՝ դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք»,-ասաց նա, չցանկանալով գնահատական տալ ՀՀԿ պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ կողմ քվեարկությանը: ՀՀԿ պատգամավորն ասաց, որ ամեն դեպքում ինքը չէր անի: «Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը, գուցե մի օր այս ամենին ռեալ գնահատական կտա: «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումը, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետևանքներ կլինեն»,-ասաց նա:

Իսկ, թե ինչ վատ հետևանքներ կարող են լինել, ասաց, թե ինքը նկատի չունի իշխանության կողմից ճնշում, այլ իր անհանգստությունը երկրի անվտանգությունն է: «Մի տարեք երկիրը փորձության»,-ասաց նա։

Ի դեպ, նա նշեց, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար: «Ես էլ եմ իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այս բանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ՝ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ՝ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ, զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստով, որ ամեն ինչ լինի, ինչպես և կարգն է, և օրենքներն են պահանջում, և կարևոր օրենքը՝ չգրված մարդկային օրենքը: Երեխեքս այս երկում ապրելու են, ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ, ես ոչ մեկից փախնելու, թաքնվելու խնդիր չունեմ, որովհետև խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկը չի կարող մեղադրել, ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ նենց, որ իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում և պատասխանատվության որևիցե խնդիր չունեմ, ամենափոքր, որովհետև մաքուր եմ ապրել, գիշերն էլ, որ վերլուծում, հետ եմ գնում սրանից 8 տարի առաջ կարող է արել եմ, որի համար պետք է պատասխան տամ, չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»,- ասաց նա: