«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով (Ֆոտո)
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
Օդանավակայանի կայքը տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ՝ բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի վաղ առավոտից Երեւանում փակվել են բոլոր հիմնական ճանապարհները, այդ թվում՝ օդանավակայան տանող մայրուղին: Մարդիկ ճամպրուկներով օդանավակայան են գնում եւ օդանավակայանից գալիս ոտքով: Օդանավակայանը մայրաքաղաքից 13 կմ հեռավորությամբ է գտնվում:
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները «գործադուլ» կոչերով կարճ ժամանակով միացան ցուցարարներին, որոնք փակել են օդանավակայան տանող ճանապարհը:

















































