Գերմանիան մեծ ուշադրությամբ է հետեւում Հայաստանի իրադարձություններին
Գերմանիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի լիազոր Անդրեաս Պեշկեն:
«Գերմանիան մեծ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք հանդարտության, սահմանադրականության եւ պատասխանատվության կոչ ենք անում»,- նշել է նա:

















































