Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղին:
Ինչպես նշում է dailymail.co.uk կայքը, հայազգի ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում մեկնել է Մանչեսթեր, որտեղ այսօր լոնդոնցիները հանդիպելու են տեղի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սա Հենրիխ Մխիթարյանի առաջին հանդիպումն է իր նախկին ակումբի եւ մարզչի դեմ:
Խաղն առաջին հերթին մեծ հետաքրքրություն է առաջացրել այն պատճառով, որ իրար հետ կրկին մրցելու են թշնամաբար տրամադրված մասնագետներ: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նրա գործընկեր Ժոզե Մոուրինյոյի միչեւ «սեւ կատու» առաջին անգամ անցել է դեռեւս 2004 թվականին, երբ պորտուգալացի մասնագետը գալով Լոնդոնի «Չելսի», մեկ տարի հետ ֆրանսիացուց խլեց չեմպիոնի տիտղոսը: Անցած 14 տարվա ընթացքում նրանք Անգլիայի առաջնություններում հանդիպել են 18 անգամ: Այդ խաղերում Արսեն Վենգերը տարել է ընդամենը 2 հաղթանակ՝ կրելով 9 պարտություն:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» սկզբունքային խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից