«Սևան» ազգային պարկի տնօրենի «անձնական» բիոզուգարանները. ՎՊ բացահայտումները
Ինչպես հայտնի է վերջերս ՀՀ Վերաքննիչ պալատի կողմից հրապարակված ՀՀ ԲՆ «Սևանի ազգային պարկ» և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր, ինչի հիման վրա էլ ՀՀ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Վերահսկիչ պալատի հաշվետվության մանրամասները ներկայացնենք հատվածներով: Նշենք, որ «Սևան» ազգային պարկի տնօրենը Վահե Գուլանյանն է, ում անունը մի քանի մասով շրջանառվում է ՎՊ հրապարակած հաշվետվությունում: Մրցույթների վերաբերյալ Ինչպես նշված է հաշվետվության մեջ. «2016 և 2017թթ. իրականացվել է 43.700 հազ. դրամի գիտական և անտառտնկման աշխատանքներ, որից 16.700 հազ. դրամը՝ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ», 9.000 հազ. դրամը՝ «Բիոպրոեկտ», 15.000 հազ. դրամը՝ «Նաիրի-Նունե» ՍՊ Ընկերություների և 3.000 հազ. դրամը՝ «Կարեն Աղաբաբյան Էրնեստի» ԱՁ կողմից: Բոլոր դեպքերում մրցույթներն իրականացվել են պարզեցված ընթացակարգով, մասնակցել են միայն վերը նշված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը, բոլոր մրցույթներին մասնակցել է մեկական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն էլ հանդիսացել է մրցույթի հաղթող»:
Ստուգումների արդյունքում բացահատվել է, որ Ազգային պարկին ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ այս կամ այն կերպ կապված են տնօրեն Վահե Գուլանյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի