Արսեն Վենգեր․ Օզիլն ու Մխիթարյանը կարող են խաղալ միասին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գերմանացի Մեսութ Օզիլի համագործակցության մասին։
«Արդյո՞ք կարող են միասին խաղալ Օզիլն ու Մխիթարյանը․ դա, իհարկե, հնարավոր է։ Դա կախված է 10 համարի դիրքում հանդես եկող խաղացողի կոնկրետ գործողություններից։ Ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ 10 համարի դիրքում հանդես եկողները խաղում են միասին։ Ժամանակը ցույց է տվել, որ լավագույն խաղացողներն ի զորու են անել դա»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» մարտի 8-ին կհյուրընկալվի իտալական «Միլանին»։ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...