Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կաթ՝ ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, բուսական յուղով և բարձր ՄԱՖԱՄ-ով

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 13 արտադրողի կաթ, որոնցից 5-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, բուսական յուղ և ՄԱՖԱՄ բարձր քանակ։

Փորձաքննությունն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ։

«Հետք»-ը, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ կատարել է գնում՝ խանութից, ՍԱՊԾ-ն՝ նմուշառում՝ արտադրամասերից։

Հրապարակման պահին փորձաքննված խմբաքանակն այլևս առկա չէ. կաթի պահպանման ժամկետը 3-5 օր է։

Կաթը լայն սպառում ունեցող սննդատեսակ է։ Դրա մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրատարրեր, ինչպիսիք են՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամիններն ու հանքանյութերը։ Սա, իհարկե, լավագույն տարբերակում։

Ինչպես ցանկացած սննդատեսակ, կաթի որակը ևս ունի իրավական մի շարք կարգավորումներ, որոնց պետք է համապատասխանի։

Մասնավորապես՝ անարատ կաթի մեջ չի կարող լինել բուսական յուղ, որը էժան հումք է և օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում: Դրա օգտագործման հիմնական դրդապատճառը գումար խնայելն ու մեծ շահույթ ստանալն է:
Կաթի որակը կարգավորվում է կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝«Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշումը,  Սննդամթերքի անվտանգության մասին օրենքը, ՄՄ ՏԿ 033/2013` «Կաթի և կաթնամթերքի անվտնագության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝  «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» տեխնիկական կանոնակարգերով:

Բացի այդ, կաթը, ըստ կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման,  բարձր ռիսկայնություն ունեցող (ռիսկայնության միավորը՝ 30) մթերք է, հետևաբար դրա մակնշման վրա կարևոր է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը։

Վերջինս հավաստում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Այդ նշանը պարտադիր պայման է ԵԱՏՄ շուկայում իրացվող սննդամթերքի համար։

«Հետք»-ը կաթի նմուշները փորձաքննության է ներկայացրել 2018 թ. փետրվարի 23-ին «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա։

ՍԱՊԾ-ն նմուշառումն արտադրամասերից սկսել է մի քանի օր շուտ։ Փորձաքննությունն իրականացրել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում:

Արտադրատեսակների նախնական ցանկը հստակեցվել է ՍԱՊԾ-ի հետ:

Բոլոր նմուշները փորձաքննության պահին եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննվել են՝ ըստ ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին ») նորմատիվ փաստաթղթերի պահանջների։

                                                          ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ընկերության «Մարիաննա» պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված», յուղայնությունը՝ 3,2 %:

Ըստ մակնշման՝ ապրանքը պատրաստված է տեխնիկական պայմաններով (ՀՀ ՏՊ 37326529.4469-2006), որտեղ արդեն արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ` ապրանքի որակի և բաղադրության համար։ Եվ համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 պահանջներին։

Կաթի վրա առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիաննա» պաստերացված կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության)՝ այս ապրանքն ունի անհամապատասխանություն միայն յուղի զանգվածային մասով (այս ցուցանիշը «Հետք»-ը չի ստուգել, հեղ.). մակնշման մեջ նշված եղած յուղայնությունը փաստացի 2,4 % է՝ նշվածից 0,8% -ով ցածր:

Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, այն է՝ «մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության»: Այսպիսի սննդամթերքը, ըստ օրենքի, համարվում է կեղծված:

                                                         ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության պաստերիզացված կաթը (23.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ այս կաթը 100 % բնական է, բաղադրությունը՝ կովի պաստերիզացված անարատ կաթ։ Յուղայնությունը՝ 3,5 %:

Եվս պատրաստված է 39053099.7030-2012 ՀՀ ՏՊ-ով և ԳՕՍՏ 13277-ով։

Ունի ՀՍՏ (Հայկական ստանդարտ) նշանը, բայց չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 ՆՓ-ի պահանջների խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բիոկաթ» ընկերության կաթի մեջ առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ինչը վկայում է արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է ոչ պիտանի սննդում օգտագործելու համար:

Աղիքային ցուպիկ

Մորֆոլոգիապես նման է դիզենթերիայի հարուցչին:

Սննդամթերքում ԱՑԽՄ-ն վկայում է արտադրական պրոցեսում հիգինեիկ նորմերի խախտման մասին:

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության) ՝ այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին. դրա մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, և ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցել է թույլատրելի նորման:

                                                     ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության պաստերիզացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ այն նորմալացված կովի կաթ է, յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28459042.6342-2010-ով, ունի EAC համապատասխանության նշան։

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (20.02.18 արտադրության) ևս այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին:

 

                                                       ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության պաստերացված կաթը (23.02.18-28.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ նորմալացված կովի կաթ է:

Յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է ՀՀ ՏՊ 28472367.5351-2008-ով, ունի EAC և ISO 9001:2008 համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Թամարա» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ (21.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

                                                            ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բոնիլատ» ընկերության կաթը (23.02.18-28.02.18 արտադրության, «Հետք»)։ Ըստ բաղադրության՝ պարունակում է կովի նորմալացված կաթ և 100% բնական է։ Յուղայնությունը՝ 3,6 %: Կաթը պատրաստված է ՀՀ ՏՊ 39182949.6346-2010 ստանդարտով, ինչպես նաև՝ ունի EAC նշան։ Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բոնիլատ» ընկերության կաթը համապատասխանում է սահմանված պահանջներին և պիտանի է սննդում օգտագործելու համար։ ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ (21.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

                                                    ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ապարան-Գրուպ» ընկերության «Ապարան» պաստերացված կաթը (22.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»)։ Ըստ մակնշման՝ այս նմուշը պարունակում է կովի նորմալացված կաթ, յուղայնությունը՝ 3,2 % է: Պատրաստված է ՀՀ ՏՊ 39187638.7009-2012 նորմերով, համապատասխանում է ՀՍՏ ստանդարտներին, բայց չունի EAC նշան, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 պահանջների խախտում է։ Բացի այդ, կաթի վրա առկա է պիտանելիության 2 ժամկետ։ Մասնավորապես՝ շշի վրա նշված է 4 օր՝ փետրվարի 22-26, իսկ ներքևում՝ մակնշման մեջ, գրված է՝ «պահպանել 2-6 0 C, 10 օր»։ Սա ևս վերը նշված տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է՝ մակնշման մասով։ «Վայելեք անարատ կաթնամթերք»,- ասում է արտադրողը, իսկ փորձաքննության արդյունքում պարզվում է, որ վայելում ենք աղիքային ցուպիկով կաթնամթերք: Ավելին, այս նմուշում ՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 20 անգամ։ Ըստ այդմ՝ «Ապարան» կաթը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության)՝ այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղել է 4,9 %՝ նշված 3,2 %-ից 0,7-ով բարձր:

Ըստ այդմ՝ այդ նմուշը կարելի է համարել կեղծված. մակնշումն ու բաղադրությունը չեն համապատասխանում:

 

                                                                 ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սյունիքի բարիքներ» ընկերության «Մարիլա» պաստերացված կաթը (22.02.18-25.02.18 արտադրության, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ նորմալացված կովի կաթ է, յուղայնությունը` 2,5 %։

Այս կաթը պատրաստված է ՀՀ ՏՊ 39344017.6981-2012-ով:

Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մարիլա» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության)՝ այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:

 

                                                               ՆՄՈՒՇ N8
Ութերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ընկերության «Անի պրոդուկտ» պաստերացված կաթը (21.02.18-25.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ նորմալացված կովի կաթ, յուղայնությունը՝ 3,2 %:

Արտադրված է ՀՀ ՏՊ 37445719.5704-2008 պայմաններով։ Ունի ՀՍՏ, ISO 2200:2005 և EAC համապատասխանության նշաններ։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Անի պրոդուկտ» պաստերացված կաթի մեջ կա անթույլատրելի բուսական յուղ, և այս մասին մակնշման մեջ նշված չէ։

Ստացվում է, որ այս ապրանքը չի համապատասխանում սահմանված նորմերին և համարվում է կեղծված։

ՍԱՊԾ փորձաքննությամբ՝ նույն օրվա ՝ 21.02.18 արտադրության, այս նմուշի մեջ բուսական յուղ չի հայտնաբերվել, և այն համապատասխանում է սահմանված նորմերին:

* «Հետք»-ի փորձաքննության՝ բուսական յուղի քրոմոտոգրաման տես՝ այստեղ

«Թամարա և Անի» ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու արդյունքներին էլ չի հավատում՝ հավաստիացնելով, որ իրենք բուսական յուղ չեն օգտագործում.

«Ես 100 տոկոս վստահ ասում եմ՝ մեր ընկերությունը, եթե բուսական յուղ է օգտագործում, գրում է մթերքի վրա: Իսկ մյուս կաթնամթերքներում՝ լինի պաստերացված կաթ, լինի մածուն, թթվասեր, թե կաթնաշոռ, բուսական յուղ չի օգտագործվում»,- ասաց նա:

Ինչևէ, նշենք, որ նույն կաթից 1 սառեցված նմուշ դեռևս պահվում է, և հարկ եղած դեպքում այն կուղարկվի փորձաքննության այլ երկրի՝ ռեֆերենս լաբորատորիա: Այս մասին մենք տեղյակ ենք պահել նաև Տիգրան Շալջյանին:

                                             ՆՄՈՒՇ N9

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ կաթ» պաստերացված կաթը (20.02.18-24.02.18 արտադրության, «Հետք»)։ Բաղադրությունը՝ կովի նորմալացված կաթ, յուղայնությունը՝ 3,2 %։ Պատրաստված է ՀՀ ՏՊ 28543038.2265-2010 պայմաններով, ունի EAC նշան։ Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Աշտարակ կաթ»-ի կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։ ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության)՝ այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղել է 2,9 %, նշված 3,2 %-ից ցածր: Թեև շեղումը փոքր է, սակայն ըստ օրենքի՝ այդ նմուշը ևս կարելի է համարել կեղծված. մակնշումն ու բաղադրությունը չեն համապատասխանում:

                                                       ՆՄՈՒՇ N10

Տասներորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային կաթ ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ անարատ նորմալացված կաթ, յուղայնությունը՝ 3,2 %:

Պատրաստված է 05724990.5790-2009 ՀՀ ՏՊ-ով։

Ունի ՀՍՏ և EAC համապատախանության նշան։

«Մեր գործն արդար է» նշված է «Արզնի Կաթ»-ի փաթեթի վրա։ Սակայն փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին և ոսկեգույն ստաֆիլակոկ, ինչն արդեն պաթոգեն միկրոօրգանիզմ է և կաթի մեջ հիմնականում թափանցում է մաստիտով հիվանդ կովից (մասնագետի մեկնաբանությունը՝ տես ներքևում):

Բացի այդ, այս նմուշում ՄԱՖԱՄ քանակը գերազանցում է թույլատրելի նորման` 15 անգամ։

«Արզնի Կաթ»-ը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (21.02.18 արտադրության) ՝ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործելու համար:

                                                       ՆՄՈՒՇ N11

Տասնմեկերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բանդիվան կաթ» ընկերության պաստերացված կաթը (23.02.18-27.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ կովի պաստերացված անարատ կաթ, յուղայնությունը՝ 3,6 %:

Ապրանքը պատրաստված է ՀՀ ՏՊ 39039969.7524-2015-ով, ունի EAC համապատասխանության նշան։

100 % բնական կաթ՝ նշված է շշի վրա։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Բանդիվան» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (23.02.18 արտադրության) այս նմուշի մեջ շեղում եղել է միայն յուղի զանգվածային քանակի մասով. այն եղելէ 4 %՝ նշված 3,6 %-ի փոխարեն:

Նորից, շեղումը փոքր է, սակայն այդ նմուշը ևս կարելի է համարել կեղծված:

                                                           ՆՄՈՒՇ N12

Տասներկուերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մեր Երկիր» ընկերության պաստերացված կաթը (23.02.18-ից 5 օր, «Հետք»)։

Ըստ մակնշման՝ պարունակում է կովի անարատ կաթ, յուղայնությունը՝ 3,5-4,5 %:

Պատրաստված է 31450-2013 ԳՕՍՏ-ով, ունի EAC համապատասխանության նշան։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Մեր Երկրի» կաթը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ փորձաքննությամբ (23.02.18 արտադրության) այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է օգտագործելու համար:

                                                              ՆՄՈՒՇ N13

Տասներեքերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող «Մուլտի Ագրո» պաստերիզացված անարատ կաթը (22.02.18-26.02.18 արտադրության, «Հետք»)։

Բաղադրությունը՝ կովի անարատ, նորմալացված կաթ, չոր անարատ կաթ, յուղայնությունը՝ 2,5%:

Արտադրված է ՀՀ ՏՊ 39089306.6842-2012, ՀՍՏ նշան։

Սակայն ապրանքի վրա բացակայում է EAC նշանը, ինչը ՄՄ ՏԿ 022/2011-ի պահանջների խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Մուլտի Ագրո» կաթի մեջ կան աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՍԱՊԾ-ն այս նմուշը չի փորձաքննել. նախնական ցուցակի փոփոխությունների պատճառով՝ այն չի ներառվել ՍԱՊԾ իրականացվելիք ստուգումների ցանկում: Փոխարենն ուսումնասիրել է «Իգիթ» կաթը, որտեղ շեղում է հայտնաբերել դարձյալ յուղի զանգվածային մասով. այն նշված 3,2%-ից ավելի է եղել՝ 5,4 %:

Սա ևս «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, և այս ապրանքը կարելի է համարել կեղծված:

Արդյունքներն ամփոփելիս պետք է հաշվի առնել, որ ՍԱՊԾ-ն կաթի փորձաքննությունը սկսել է «Հետք»-ից մի քանի օր առաջ, և արտադրողները կարող էին տեղյակ լինել իրականացվելիք փորձաքննությունից: Իսկ «Հետք»-ի գնած նմուշներն արտադրվել են արդեն ՍԱՊԾ իրականացրած նմուշառումից հետո կամ նույն օրը։

Այսպիսով, «Հետք»-ի փորձաքննված 13 նմուշներից 8-ը համապատասխանում են սահմանված նորմերին ( Նմուշ N 1, 3, 4, 5, 7, 9, 11, 12)։

Իսկ նմուշներից 5-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ ( Նմուշ N 6, 10):

Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ` արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ( Նմուշ N 2, 6, 10, 13):

Սա վկայում է արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

Ոսկեգույն ստաֆիլակոկ ( Նմուշ N 10):

Ի տարբերություն աղիքային ցուպիկի, որը պայմանական-պաթոգեն է, ստաֆիլակոկը պաթոգեն միկրոօրգանիզմ է:

Մարինա Օգանովա, բժիշկ-մանրէաբան. «Հիմնականում ոսկեգույն ստաֆիլակոկի առկայությունը վկայում է ոչ բարվոք սանիտարահիգիենիկ վիճակի մասին: Ստաֆիլակոկի հիմնական աղբյուրը կովերի մաստիտային հիվանդությունն է: Եթե կովին չբուժեն, ապա, բնականաբար, ստաֆիլակոկը կներթափանցի կաթի մեջ: Եվ եթե հետագայում այն վատ պաստերիզացվի կամ պահվի վատ պայմաններում, ստաֆիլակոկը կարող է զարգանալ: Քանի որ այն պաթոգեն է, նույնիսկ առողջ օրգանիզմները դրա հանդեպ զգայուն են»:

Բուսական յուղ՝ ( Նմուշ N 8): Ինչը վկայում է, որ ապրանքը կեղծ է:

Մակնշման խախտումներ` մասնավորապես ՝ EAC նշանի բացակայություն և պիտանելիության 2 ժամկետ:

ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտում. աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում:

Սակայն, ինչպես այս, այնպես էլ մնացած 13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա և ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո:

5 նմուշում էլ շեղում է եղել՝ բուսական յուղի զանգվածային մասով (0,3-2,2 %-ով):

Թեև սա վտանգավոր ցուցանիշ չէ, սակայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը դրանք սահմանում է՝ կեղծված ապրանք:

«Հետք»-ի լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ։

ՍԱՊԾ–ն չցանկացավ հրապարակել իր լաբորատոր փորձաքննության արդյունքները, իսկ մեզ տրամադրեց 13 նմուշից միայն 6-ի արձանագրությունը:

Հ.Գ. Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների մեծամասնությունը պայմանավորված է սննդային գործոնով։ Այս թեմային ավելի մանրամասն «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա։

 

hetq.am