Ե՞րբ կլուծարվի Կադաստրի պետական կոմիտեն
Ե՞րբ կլուծարվի Կադաստրի պետական կոմիտեն. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել: Ըստ Հարությունյանի՝ կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների հետ առնչվող գործառնություններ, և երբ այդ ֆունկցիաները կբաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ, և այն կլուծարվի: Թե երբ դա տեղի կունենա, Հարությունյանը չկոնկրետացրեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































