Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը Ցանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներին Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունել Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը Ձեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու 2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետ

Բագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան
Սպորտ

«Ռեալն» ու «Լիվերպուլը» քառորդ եզրափակիչում են

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր՝ դուրս թողնելով համապատասխանաբար ֆրանսիական ՊՍԺ-ին եւ պորտուգալական «Պորտուին»:

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին 31 տարեկանում մահացած իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հիշատակը:

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ռեալը» Փարիզում ՊՍԺ-ին հաղթեց 2:1 հաշվով:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաշիվը բացեց 51-րդ րոպեին: Իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հզոր հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը: Նա դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում անընդմեջ՝ 14 գոլ: Առաջին տեղում է հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը: 2003 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի 12 հանդիպումներում անընդմեջ:

66-րդ րոպեին ՊՍԺ-ն մնաց 10 ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին, որն այդ դրվագում բղավեց գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխի վրա:

Սակայն իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը կարողացավ դրանից հետո հավասարեցնել հաշիվը: 71-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որն օգտվեց «Ռեալի» պաշտպանների սխալից: Գնդակը Կավանիից անդրադարձով հայտնվեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասում:

80-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն օգտվեց Ռոնալդուի փոխանցումից եւ «Ռեալին» դարձյալ առաջ մղեց հաշվի մեջ՝ 2:1:

100-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում անցկացրեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3։1 հաշվով:

«Լիվերպուլը» Անգլիայում շատ ջանք չգործադրեց «Պորտուի» հետ պատասխան խաղում: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը 167-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով «Ռեալի» նախկին դարպասապահը առաջին տեղում է: Երկրորդը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է՝ 151 խաղ: Ռոնալդուն 148-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում:

Առաջին խաղում անգլիական թիմը Պորտուգալիայում հաղթել էր 5:0 հաշվով եւ շարունակում է պայքարը:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1։3)

Էդինսոն Կավանի, 71 - Կրիշտիանու Ռոնալդու, 51, Կազեմիրո, 80

Հեռացում՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 66, երկրորդ դեղին քարտ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 5։0)