Մոուրինյոյի հարաբերությունները հիմա էլ Պոգբայի հետ են լարվել
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան զղջում է, որ վերադարձել է անգլիական ակումբ։
L'Equipe-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունի թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, այդ պատճառով նա իրեն երջանիկ չի զգում Մանչեսթերում։
«Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում Մոուրինյոն Պոգբային փոխարինել էր 65-րդ րոպեին։ Հանդիպումից հետո մարզիչը նշեց, որ դա արել էր կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։ «Հադերսֆիլդի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում էլ ֆրանսիացի կիսապաշտպանը մնացել էր փոխարինողների թվում։
Հիշեցնենք, որ Պոգբան 2016-ին Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ”, որի կազմում խաղացել էր նաեւ 2011-2012-ը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...