Եւ ամեն դեպքում Մադրիդի «Ռեալ» եւ Կրիշտիանու Ռոնալդու
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում փետրվարի 14-ին կայացավ եւս երկու հանդիպում: Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Պարի Սեն Ժերմենին», իսկ պորտուգալական «Պորտուն»՝ անգլիական «Լիվերպուլին»:
Մադրիդցիները լավ սկսեցին խաղը, գոլ խփելու լավ հնարավորություններ ունեցան, բայց առաջինը գոլ խփեցին հյուրերը: Ռաբիոն 33-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1:0:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Կրոսին վայր գցեցին ՊՍԺ-ի տուգանային հրապարակում եւ մրցավար Ջանլուկա Ռոկին նշանակեց 11 մետրոնոց հարված եւ Ռոնալդուն հաշիվը դարձրեց 1:1:
Երկրորդ խաղակեսում Զիդանը ճիշտ մարտավարություն ընտրեց, ճիշտ ժամանակին խաղադաշտ դուրս բերեց Վասկեսին, Բեյլին եւ Ասենսիոյին, որոնք թարմ շունչ տվեցին մադրիդցիների խաղին: Այս ամենի արդյունքում Ասենսիոյի երկու գոլային փոխանցումներից հետո գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն եւ Մարսելոն:
«Ռեալը» խաղը շահեց 3:1 հաշվով եւ սպասում է մարտի 6-ին կայանալիք պատասխան խաղին:
«Պորտու»-«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ անգլիական ակումբի բացահայտ առավելությամբ՝ 5:0: Գոլերը խփեցին Մանեն՝ երեք անգամ, Սալահը եւ Ֆիրմինիոն:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...