ՕԽ-2018․ Գերմանիան շարունակում է մնալ մեդալային հաշվարկի առաջատար (աղյուսակ)
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկված մեդալների 7 հավաքածուներից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը պահպանեց Գերմանիան։
Գերմանացի մարզիկները մեդալային 3 օրերում նվաճել են 4 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (3 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (2 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ): 2-ական ոսկե մեդալ ունեն նաեւ Կանադան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը։
Փետրվարի 13-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու, եւ պայքարի մեջ կմտնեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ։ Մինչեւ այս մեդալ նվաճել են 17 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը: Փհենչհան-2018, Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով) Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05 Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30 Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00 Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15 Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...