Մարադոնան իր նախկին փեսա Ագուերոյին հեռացրել է ընտանեկան լուսանկարներից (ֆոտո)
Մաթիաս Մորլան` արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի գործակալն ու փաստաբանը, վերջինիս հետ «Թվիթերում» լուսանկար է հրապարակել` արված իր հաճախորդի տանը:
Համացանցի օգտատերն անմիջապես ուշադրություն են դարձել այն հանգամանքին, որ լուսանկարի վերին ձախ անկյունում երևում է Մարադոնայի թոռան լուսանկարն իր հոր` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, որի դեմքը, սակայն, կա՛մ ներկվել է, կա՛մ` հեռացվել:
Հիշեցնենք` Ագուերոն ավելի քան 4 տարի ամուսնացած է եղել Մարադոնայի դստեր հետ, բայց 2012 թվականին հեռացել է ընտանիքից` մեկ այլ կնոջ պատճառով:

















































